Էլեկտրոնային ժողովրդավարության և առանձին գործիքների ներդրման գործընթացը Հայաստանում

Ներկայացնում ենք Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիր Շողիկ Նավասարդյանի աշխատությունը «Էլեկտրոնային ժողովրդավարություն (e-democracy) և առանձին գործիքների ներդրում» թեմայի վերաբերյալ: Նշենք, որ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Էլեկտրոնային ժողովրդավարությունը և Հայաստանի Հանրապետության արդի վիճակը

«Էլեկտրոնային ժողովրդավարություն» տերմինը վերաբերում է այն գործընթացներին և կառույցներին, որոնց միջև տեղի է ունենում էլեկտրոնային համագործակցություն: Առցանց ժողովրդավարությունը ներառում է առցանց քննարկումներ (e-մասնակցություն), տեղեկատվության հասանելիություն, քվեարկողների գրանցում, առցանց քվեարկություն, որը հայտնի է e-քվեարկություն անվամբ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը, որը օգտագործում է e-քվեարկություն-ը, նպատակաուղղված է ընգրկել երիտասարդությանը ժողովրդավարական գործընթացներում: Այն ներգրավում է քաղաքացիների մասնակցության ավելի լայն շրջանակ որոշումների կայացման գործընթացում[1]:

Էլեկտրոնային ժողովրդավարությունը լայնորեն քննարկվում է վերջին ժամանակաշրջանում: Եվրոպական մի շարք երկրներում տեղեկատվական տեխնոլոգիաների էվոլյուցիան և տարածումն ընդգրկում են կյանքի գրեթե յուրաքանչյուր ասպարեզ, ապահովելով անմիջական մասնակցություն և փոփոխություններ: Ժողովրդավարական պրակտիկայի այս ներուժն և հնարավորությունները առաջացան այն ժամանակ երբ ժողովրդավարական երկրները կանգնած էին կրկնակի մարտահրավերների առջև[2]:

Ջոն Բեկուսն առանձնացնում է էլեկտրոնային ժողովրդավարության երկու տարատեսակ[3]՝ ՝պասիվ մուտք, որն ենթադրում է քաղաքացիների տեղեկատվության տրամադրում, ծառայությունների մատուցում, գիտելիքներ քաղաքական գործընթացների վերաբերյալ և ակտիվ մուտք, որն ենթադրում է ՝ տեղեկատվության տրամադրում քաղաքացիներին, քվեարկությանը մասնակցելու խրախուսում, քաղաքացիների խորհրդատվություն, քաղաքացիների ներգրավում:

Ավելի պրագմատիկ տեսանկյունից ,էլեկտրոնային ժողովրդավարությունից ակնկալվում է առավել վերահսկելի քաղաքական և սոցիալական միջավայր, որտեղ նորամուծությունները պահանջում են քիչ ռեսուրսներ ցածր գներով[4]:

Ջոն Կեանի պնդմամբ, ժողովրդավարությունը փոխակերպվում է, ձեռք բերելով մասնակցային առանձնահատկություններ[5]: Ըստ Ֆիլիպ Նորիսի՝ էլեկտրոնային կառավարություն, էլեկտրոնային կառավարում և էլեկտրոնային ժողովրդավարություն հասկացությունները խորապես փոխկապակցված են և շատ ակադեմիական գրականություն թյուր կարծիք է հաղորդում այս հասկացությունների վերաբերյալ[6]: Էլեկտրոնային ժողովրդավարությունն ստեղծել է իր գործիքները որոնցից են օրինակ՝ առցանց քննարկումները, հասարակական հանդիպումները առցանց համակարգում, քաղաքացիների հնարավորությունը իրենց կարծիքը հայտնելու այս կամ այն քաղաքական գործընթացների վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին նշանակալի առաջընթաց է գրանցվել, ապահովելով արդյունավետություն, թափանցիկություն և հաշվետվողականություն: Այս ամենն միայն կնպաստի հասարակություն-պետություն կապը: Համացանցն տնտեսապես ավելի արդյունավետ միջոց է պետական մարմինների կառավարումն իրականացնելու համար: Էլեկտրոնային կառավարումն կապահովի քիչ ծախսատար վարչարարություն: ՀՀ-ում արդեն իսկ իրականացվել են մի շարք բարեփոխումներ որոնցից են՝ Էլ-ստրագրությունը, էլեկտրոնային վիզաների ստացումը, էլեկտրոնային թույտվություններ և լիզենզիաներ, էլեկտրոնային գնումներ, նույնականացման քարտեր և այլն: Սակայն, կատարված բարեփոխումների Հայաստանն բավականին հեռու է ԵՄ երկրներից մատուցվող ծառայությունների առումով: Մանավորապես, ՏԻՄ-երում բացասական է դիտվում էլ.կառավարման բացակայությունը կամ անլիարժեքությունը: Ընդհանուր առմամբ, էլ. կառավարման վերաբերյալ միանշանակ ընկալում չկա: Քիչ է նաև մասնագիտական գրականությունը էլ. կառավարման համակարգի մասին: Բացակայում է քաղաքացիների հետ հետադարձ կապի մեխանիզմը: Խնդիրներն չափազանց շատ են, և որպեսզի տրվի լուծում անհրաժեշտ է հակակոռուպցիոն ռազմավարության հաջող իրականացում, որը կնպաստի խնդրի բարելավմանը:

Էլեկտրոնային ժողովրդավարության միջազգային փորձը

Էլեկտրոնային ժողովրդավարության առաջնային փուլը տեղեկատվության տրամադրումն է, որն աստիճանաբար վերածվում է առցանց որոշումների ընդունման: Յուրաքանչյուր փուլում գոյություն ունեն էլեկտրոնային ժողովրդավարության իրականացման մի շարք գործիքներ[7]:

Ուսումնասիրելով Ավստրալիայի եւ Հարավային Կորեայի էլեկտրոնային ժողովրդավարության փորձը պարզ է դառնում, որ նրանք հիմնված են էլեկտրոնային ժողովրդավարության բազմամյա փորձի վրա, որը ներառում է Ավստրալիական երեք՝ (GetInvolved, Future Melbourne Wiki և GetUp!) և Հարավային Կորեայի երեք՝ (Epeople, Seoul Metropolitan Government Online, և the 2008 Candlelight Protest against US Beef Imports) էլեկտրոնային գործիքների հիման վրա: Այն օգտագործում է տվյալների հավաքագրման բազմաթիվ մեթոդներ որոնցից են ՝ փաստաթղթերը, կայքերի վերլուծությունը, հարցազրույցները և մասնակիցների դիտարկումները, հետազոտությունների շրջանակում օգտագործվում են սոցիալական տոխնոլոգիաները, որոնք թույլ են տալիս ամբողջական համեմատություն կատարել Ավստրալիայի և Հարավային Կորեայի փորձերի միջև:

Երկու երկրների էլեկտրոնային ժողովրդավարության այս տարբերությունները առկա քաղաքական միջավայրի ադյունքն են: էլեկտրոնային կառավարման մասնակցային փորձի երկու տեղական մակարդակների վերլուծությունը (the Future Melbourne Wiki and the Huntsman Sangsang OASIS of SMG Online) ցույց տվեց, որ երկու փորձերն էլ մշակվել են (the Melbourne City Council, and the SMG) տեղական կառավարման ուժեղ ղեկավարությամբ ի պատասխան, ավելի բարձր մակարդակի կառավարություններին (the Victorian State Government, and the Roh Government)[8]:

Ավստրալիա – այսպիսով, GetInvolved- ը, Քվիսլենդի-ի (Queensland, Australia), պետական կառավարման կողմից գլխավորած էլեկտրոնային ժողովրդավարության կիրառությունն է: Այն ներդրվել է դեռևս 2000 թ. Քվիսլենդի-ի վարչապետ Պիտեր Բիթի-ի կեղմից: Նրա կողմից վարած քաղաքականությունն ուներ երկու նպատակ, և այդ նպատակներից մեկն էր Քվիսլենդի-ում ստեղծել բարելավված քաղաքական միջավայր[9]: GetInvolved վեբկայքը Քվիսլենդի-ի կառավարության պորտալն է , որն ապահովում է և’ կառավարության տեղեկատվությունը, և’ հասարակայնության ներգրավումը առցանց խորհրդատվության: GetInvolved-ը տրամադրում է տեղեկատվություն պետական կառավարման եւ պետական քաղաքականության վերաբերյալ: GetInvolved-ի առցանց խորհրդատվության բաժինը կոչվում է Have Your Say!: Առցանց խորհրդատվությունն սկսվում է Քվիսլենդի-ի կառավարության բաժինների և գերատեսչությունների հարցադրումներով, որոնք քննարկվում են քաղաքացիների հետ միասին, հանրային հարցերին լուծումներ տալով: GetInvolved-ի փորձը նպաստեց էլեկտրոնային ժողովրդավարությանը: 2005թ. ավելի քան 100.000 մարդ օգտվում է GetInvolved համակարգից, ինչը բավականին մեծ ցուցանիշ էր նախորդ տարիների 50.000-ի հետ համեմատած:

The Future Melbourne wiki –ին (https://www.futuremelbourne.com.au) առցանց տիրույթ է, որն հնարավորություն է տալիս Մելբուրնի քաղաքացիների հետ համատեղ որոշել հանրային քաղաքականությունը: Այն կազմվել է Մելբուրնի քաղաքային խորհրդի կողմից: The wiki–ն հիմնադրվել է որպես վայր, որտեղ զարգացում կապրեն Մելբուրնի խորհրդի երկարաժամկետ ծրագրերը, որոնցից էին Մելբուրնի այնպիսի զարգացումը, որը հնարավորություն կտար դարձնել այն Ավստրալիայի լավագույն բնակավարերից մեկը:

GetUp! (https://www.getup.gov.au)-ը անկախ, առցանց հետազոտությունների և շահերի պաշտպանության կազմակերպություն է: GetUp!-ի նպատակն է կառուցել պատասխանատվության և առաջադիմության հիման վրա ստեղծված Ավստրալիական խորհրդարան: GetUp!-ը ստեղծվեց երկու երիտասարդների Ջերեմի Հեյմանսի-ի և Դեվիդ Մադդենի-ի կողմից: Այն թույլ է տալիս բարձրացնել քաղաքացիների մասնակցությունը քաղաքական որոշումների ընդունման գործընթացում [10]: MoveOn-ի շնորհիվ աննախադեպ թվով մարդիկ ընգրկվեցին քաղաքական գործընթացներում և այդպիսով փոխվեց քաղաքական միջավայրը: ԱՄՆ-ի այս հաջողված փորձը ոգեշնչեց Heimans-ին եւ Madden-ին ձևավորելու առցանց սոցիալ-քաղաքական շարժումն Ավստրալիայում[11]: Հիմնադիրները MoveOn-ից վերցրեցին երեք հիմնական օրինակներ, այն է՝ համացանցի միջոցով մարդկանց մասնակցությունն ընտրություններին, ինչպես են մարդիկ մասնակցություն ունենում քաղաքական գործընթացներում, ընտրությունների ընթացքում, և վերջապես, թե ինչպես է տեխնոլոգիաների եւ բնակչության միջև առկա փոխգործակցությունը ազդում ներկայում գործող քաղաքական միջավայրի վրա[12] :

Հարավային Կորեա – Epeople-ը (Kookmin Shin Mongo, https://www.people.go.kr) Հարավային Կորեայի ազգային մեկ կանգառ (one-stop) հայեցակարգի հիման վրա ստեղծված քաղաքացիական մասնակցության պորտալ է, և նմանօրինակ առաջին պորտալն ողջ աշխարհում: Այն տրամադրում առցանց պորտալ (single), որպեսզի քաղաքացիները բարձրաձայնեն իրենց կարծիքները հանրային քաղաքականության վերաբերյալ և հնարավորություն ունենան ազդել վարչական գործընթացների իրականացման վրա[13]:

Հաջորդ առցանց կայքն է՝ Seoul Metropolitan Government-ն, այն առցանց պորտալ է Սեուլի քաղաքացիների և այլ բնակիչների համար: Այն տեղեկատվություն է տրամադրում Սեուլի քաղաքային գործադիր իշխանության և քաղաքի վերաբերյալ, և հրավիրում է Սեուլի բնակչությանը և այլ քաղաքացիներին մասնակցություն ունենալ քաղաքականության մշակման գործընթացում: Seoul Metropolitan Government-ն բաղկացած է վեց ենթաբաժիններից՝ Քաղաքացիների մասնակցություն, քաղաքացիական դիմում, գործարարություն, մշակույթ և զբոսաշրջություն, քաղաքի կառավարում և Սեուլի PR: Պորտալի չորս ենթաբաժինները՝ գործարարություն, մշակույթ և զբոսաշրջություն, քաղաքի կառավարում և Սեուլի PR-ը ընդհանուր տեղեկություն են ապահովում Seoul Metropolitan Government-ի և Սեուլի մասին :

Հարավային Կորեայի և Ավստրալիայի վերը թվարկված վեց հաջողված օրինակներից յուրաքանչյուրը ներառում է իրեն բնորոշ միջավայր` էլեկտրոնային ժողովրդավարության ներդրման և զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ:

Շվեյցարիա – 1998 թ. Շվեյցարական կառավարությունն ակտիվ գործունեություն է ծավալում էլեկտորնային քվեարկությունն ընտրություններում ներդնելու հարցում: Առցանց քվեարկությունն պարզ և հեշտ կդարձնի մարդկանց կյանքն և մասնակցությունն ժողովրդավարական ընթացակարգերում: Ընտրությունների գործընթացն թվային միջավայրում մեծ քանակությամբ առավելություններ ունի: Այն ոչ միայն դյուրին է դարձնում գործընթացը, այլ թույլ է տալիս պետությանն ապահովել գերիշխող դիրքեր էլեկտրոնային ժողովրդավարության համակարգում: Ինչևէ, Շվեյցարիայի բնակչության մոտ երկու երրորդն արդեն իսկ օգտագործում է համացանցը և էլեկտրոնային քվեարկության կամ էլեկտրոնային կառավարման ծառայություններից հետ մղվելու վախն շատ քիչ է[14]:

Ժնևի էլեկտրոնային քվեարկության համակարգն ,ընտրությունների երեք շաբաթ առաջ, բոլոր պաշտոնական փաստաթղթերն ուղարկում է ընտրողներին: Անհատական քվեարկության քարտով, ընտրողներն կարող են ներկայացնել իրենց քվեաթերթիկն առցանց փոստի կամ քվեատուփի միջոցով: Քվեարկության քարտն վավեր է միայն առաջիկա ընտրություններին: Ըստ էության, սա ապահովում է ընտրությանը մասնակցելու ձայնի իրավունքը` «մեկ մարդ, մեկ ձայն» սկզբունքով:

Ցյուրիխի մոդելն ունի որոշակի առանձնահատկություններ, որոնք տարբերվում են Ժնևի ընտրական համակարգից: Որպես համացանցի միջոցով քվեարկության հնարավորության լրացում, Ցյուրիխի համակարգն թույլ է տալիս քվեարկել նաև տեքստային հաղորդագրության միջոցով[15], ինչպես նաև ինտերակտիվ հեռուստատեսության միջոցով:

Էստոնիա Էստոնիան որդեգրել է էլեկտրոնային պետության և էլեկտրոնային կառավարության զարգացման քաղաքականությունը: Էստոնիան ճանաչվում է որպես էլեկտրոնային բարեփոխումներում ամենահաջող փորձն ունեցող պետություն: Էստոնիայի առաջնահերթ խնդիրն էր հանդիսանում արդյունավետ կառավարումը, որի գործիքը հանդիսանում է ազգային նշանակություն ունեցող Էլեկտրոնային Էստոնիա նախագիծը: Առաջնահերթ խնդիր էր պետական ռեգիստրների օպտիմալացումը և բարեփոխումը: Բազմաթիվ պետական ռեգիստրներ կենտրոնացվեցին: Բարեփոխումների հաջորդ փուլը «մեկ պատուհան» հայեցակարգի ներդնումն էր: «Մեկ պատուհան» սկզբունքը հնարավորություն էր  տալիս քաղաքացիներին մատուցվող բոլոր ծառայությունների իրականացումը կենտրոնացնել ավտոմատ սպասարկման կենտրոններում: 2011 թ. հունիսին, Էստոնիայի բնակչության 76%-ը, որոնք 15-74 տարեկան քաղաքացիներն էին, օգտվում էին համացանցից: Երկրի բնակարանների 74%-ն միացված էին համացանցին, իսկ 97%-ն հնարավորություն ունեին միանալ համացանցին 42:

Էստոնիայում գործում է նաև էլեկտրոնային ոստիկանությունը (www.politsei.ee).: Էլեկտրոնային ոստիկանության ներդրումը նվազեցրել է տարեկան սպանությունները` 2010 թ. այն հասցրնելով 0-ի:

Սկսած 1995 թ. Էստոնիայի բանկերը (www.swedbank.ee, www.seb.ee) բանկային գործարքներն իրականացնում են համացանցի միջոցով: Էստոնիայում են գտնվում Սկանդինավիան էլեկտրոնային բանկային կենտրոնները: Էստոնիայի բոլոր բանկերը կենտրոնացված են առցանց տիրույթում: Բջջային հեռախոսի օգնությամբ ևս կարելի է կատարել գործարքներ: Հեռախոսը էստոնացիների համար և’ անձնագիր է, և’ դրամապանակ, և’ ոստիկանություն:

Էստոնիայում գոյություն ունի նաև էլեկտրոնային առողջության պորտալ (https://www.digilugu.ee/), որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր հիվանդությունների թվային պատմությունը, դրա հետ կապված բժշկական բնույթի այլ էլեկտրոնային փաստաթղթեր:

Էստոնիայի գրեթե բոլոր տրանսպորտային միջոցների, լողավազանների, կինոթատրոնների և այլ տոմսերի գնումն իրականացվում է www.pilet.ee կայքի միջոցով: Դպրոցներն ընդգրկված են www.ekool.ee  էլեկտրոնային համակարգում, որի շնորհիվ ծնողները հնրավարություն ունեն շարուանակական կապ մեջ գտնվել ուսուցիչների և տնօրենի հետ, ստուգել էլեկտրոնային օրագրերը ու իրենց երեխաների գնահատականները: Ներկայումս դպրոցների ավելին քան 95 %-ը ընդգրկված է այս համակարգում: Գոյություն ունի նաև էլեկտրոնային կայանատեղի հանդիսացող  www.pargi.ee կայքը, որի միջոցով հնարավոր է վճարել կայանատեղիի, հյուրանոցային սենյակի և այլ ծառայությունների գումարը:

Էլեկտրոնային կառավարման կարևոր մաս է կազմում www.arvekeskus.ee կայքն, որն իրենից ներկայացնում է միասնական էլեկտրոնային վճարման համակարգ:

Առաջարկություններ

 ՀՀ-ում Էլեկտրոնային ժողովրդավարության ոլորտում իրականացված առաջին բարեփոխումները կարևոր նշանակություն ունեն ոլորտի ՀՀ պետական կառավարման համակարգի զարգացման գործում, սակայն այս ոլորտում բարեփոխումները պետք է լինեն շարունակական` հենվելով միջազգային լավագույն փորձի վրա: Որպես սույն աշխատության եզրափակիչ մաս, ՀՀ-ում Էլեկտրոնային ժողովրդավարության զարգացման նպատակով ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները.

  1. Առցանց հեռարձակել ոստիկանության բաժանմունքների աշխատանքերը հանրության մատուցվող ծառայությունների մասով` արդյունավետ հասարակական վերահսկողություն իրականացման նպատակով:
  2. Ոստիկանական բաժանմունքներում ոստիկանական գործողությունների կիրառումը թղթայինից փոխարինել էլեկտրոնայինով:
  3. Քննչական ծառայություններում քննչական գործողությունների կիրառումը թղթայինից փոխարինել էլեկտրոնայինով:
  4. Ակտիվորեն կիրառել Mobile ID գործիքի առաջարկող ծառայությունները` առավել դյուրին դարձնելով էլեկտրոնային վարչարարությունը և խուսափելով լրացուցիչ բյուրոկրատական քաշքշուկից:
  5. E-police համակարգը կարգավորել լավագույն միջազգային փորձը ուսումնասիրելով:
  6. Ոստիկանության կայքում ավելացնել բաժին, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենան առցանց քննարկումներ իրականացնել, մասնակցել որոշումների ընդունման գործընթացին և առցանց խորհրդատվություն ստանալ:
  7. Խթանել էլեկտրոնային վարչարարության համակարգերի ներդրմանը` ապահովելով «մեկ պատուհան» գործիքի գործարկումն ու շահագործումը հավասարապես կենտրոն-ծայրամաս պրիզմայի տիրույթում` միաժամանակ ընդգրկելով և´ մայրաքաղաք Երևանը, և´ ՀՀ մարզերը: Նմանօրինակ բազմաչափ մոտեցումը հնարավորություն կտա կամրջելու կենտրոն-ծայրամաս գործառնական տիրույթները` ապահովելով Էլեկտնորային վարչարարության իրականացման արդյունավետ և հանրապետական լուծումներ:
  8. ՀՀ-ում խթանել դպրոցական, բուհական և հետբուհական էլեկտրոնային կրթությունը, որը կնպաստի ՀՀ քաղաքացիների մոտ նորարար տեխնոլոգիաների և դրանց կիրառության վերաբերյալ գիտակցության բարձրացմանը` ապահովելով ՀՀ համար գերակայություն հանդիսացող տեղեկատվական քաղաքականության արդյունավետությունը
  9. ՀՀում էլեկտրոնային վարչարարության իրականացման արդյունավետությունը ապահովելու նկատառումներով շեշտադրել լավ կառավարման սկզբունքների, մասնավորապես` թափանցիկության և հաշվետվողականության (transparency and accountability) ներդրման և կիրառման հրատապությունը:
  10. էլ.վարչարարության ցանկացած լուծում կառուցել շահառուակենտրոն մարտավարության վրա` անհատ-պետություն թափանցիկ երկխոսության գործընթացում շեշտադրելով ոչ թե պետությանը, այլ անհատին:
  11. Ապահովել քաղաքացիների հետ հետադարձ կապի իրական անխափան գործունեությունը:

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

[1] Hindman M. The Myth of Digital Democracy. Princeton university press, USA, 2009, 95 p.

2 Bօhlen M., Gamper J., Polasek W., Wimmer M. E-government: Towards electronic democracy, international conference, TCGOV, Springer, Bolzano, Italy 2005, 309 p.

3 Griffin D., Trevorrow Ph., Halpin E. Developments in e-Government: A critical analysis, Innovation and public sector, volume 13, IOS Press, 2007, 201 p.

4 Տե´ս Caddy, J. The role of technologies in democracy. In Coleman, S; Norris, D: A new agenda for e-Democracy: International Journal of Electronic Government Research, 1(3), 69-82, July-September 2005

5Տե´ս Norris, P. (). Digital Divide: Civic Engagement, Information Poverty, and the Internet Worldwide. New York: Cambridge University Press, 2001, pg.35 :

6Вершинин М. С. Электронная демократия: российские перспективы. // Технологии информационного общества — Интернет и современное общество. -СПб., 2001 стр. 66 33 Ким Чан Гон, Ph.D. Заместитель главы администрации района Сонгпа стр. 36

7A Comparative Study of E-democracy Practices in Australia and in South Korea, Kang, Hye-Jung p 28

8 (OECD, 1996; Clarke, 2001) p33

9Տե´ս (GetUp! Annual Report, 2006; Vromen, 2008a).p14-20

10Տե´ս (GetUp! Annual Report, 2006; Coombs, 2009)p 33

11Տե´ս (Coombs, 2009)p19

[1]2 Տե´ս (Choo & Cheong, 2007; Lee, 2007).p63

[1]3 Տե´ս Republic and Canton of Geneva, E-Voting: The Geneva Internet Voting System, July 2007, https://www.geneve.ch/evoting/english/presentation_projet.asp p10

[1]4 Տե´ս Press Release, Government Council, Canton of Zurich, E-Voting wird im Jahr 2008 weitergeführt – weitere Gemeinden und Stadtkreise werden zugelassen, Oct. 4, 2007, p50 https://www.ji.zh.ch/Internet/ji/de/aktuelles/medienmitteilungen/aktuelle_news/evoting_2008.html.

[1] Hindman M. The Myth of Digital Democracy. Princeton university press, USA, 2009, 95 p.

[2] Bօhlen M., Gamper J., Polasek W., Wimmer M. E-government: Towards electronic democracy, international conference, TCGOV, Springer, Bolzano, Italy 2005, 309 p.

[3]  Griffin D., Trevorrow Ph., Halpin E. Developments in e-Government: A critical analysis, Innovation and public sector, volume 13, IOS Press, 2007, 201 p.

[4] Տե´ս Caddy, J. The role of technologies in democracy. In Coleman, S; Norris, D: A new agenda for e-Democracy: International Journal of Electronic Government Research, 1(3), 69-82, July-September 2005

[6] Տե´ս Norris, P. (). Digital Divide: Civic Engagement, Information Poverty, and the Internet Worldwide. New York: Cambridge University Press, 2001, pg.35 :

[7] Вершинин М. С. Электронная демократия: российские перспективы. // Технологии информационного общества — Интернет и современное общество. -СПб., 2001 стр. 66 33 Ким Чан Гон, Ph.D. Заместитель главы администрации района Сонгпа стр. 36

[8] A Comparative Study of E-democracy Practices in Australia and in South Korea, Kang, Hye-Jung p 28

[9]  (OECD, 1996; Clarke, 2001) p33

[10] Տե´ս (GetUp! Annual Report, 2006; Vromen, 2008a).p14-20

[11] Տե´ս (GetUp! Annual Report, 2006; Coombs, 2009)p 33

[12] Տե´ս (Coombs, 2009)p19

[13] Տե´ս (Choo & Cheong, 2007; Lee, 2007).p63

[14] Տե´ս Republic and Canton of Geneva, E-Voting: The Geneva Internet Voting System, July 2007, https://www.geneve.ch/evoting/english/presentation_projet.asp p10

[15]  Տե´ս Press Release, Government Council, Canton of Zurich, E-Voting wird im Jahr 2008 weitergeführt – weitere Gemeinden und Stadtkreise werden zugelassen, Oct. 4, 2007, p50 https://www.ji.zh.ch/Internet/ji/de/aktuelles/medienmitteilungen/aktuelle_news/evoting_2008.html.

Կարդացեք նաև՝

«Որքան երկիրն աղքատ է, այնքան այն ավելի կոռումպացված է». Կարեն Զադոյան

Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

Լուրեր

Իրադարձություններ