Ձեզ չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի. Էդմոն Մարուքյանը՝ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում

«Մեր հույսը հենց դուք եք: Դուք այն երիտասարդներն եք, որոնց չեն կարող 10 հազար դրամ տալ, ասել՝ գնա-ընտրի»,- այսօր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցում  քաղաքական կոռուպցիայի և դրա դեմ պայքարի մեխանիզմների մասին դասախոսություն կարդաց Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Պատգամավորը դպրոցի սաներին ներկայացրեց, թե ինչպես է նորանկախ Հայաստանում ձևավորվել քաղաքական դաշտը, ինչ օրինական և անօրինական ճանապարհներով են ֆինանսավորվում քաղաքական ուժերը, և թե ինչ խնդիրների առջև է կանգնեցնում այս ոլորտի կոռուպցիան. «Ստվերային տնտեսություն, քաղաքական դաշտի հիվանդություններ: Վերջնական եզրահանգումն այն է, որ առանց քաղաքական դաշտի առողջացման  փոքր և միջին բիզնեսը միշտ վտանգի տակ կլինեն»:

Է. Մարուքյանը նշեց, որ քաղաքական կոռուպցիայի օրինակները բազմաթիվ են. օրինակ, կարող են բիզնեսմները հայտնվել համամասնական ընտրական ցուցակներում՝ որոշակի գումարների կամ նախընտրական հիմնադրամներին հովանավորելու դիմաց, կամ խորհրդարանում «ընդունել տալ» օրենքներ, որոնք բխում են իրենց անձնական շահերից և շահերի բախման վերաբերյալ ոչ հայտարարություններ կլինեն և ոչ էլ վարույթ կհարուցվի:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ, փաստաբան Մարիամ Զադոյանն էլ Հակակոռուպցիոն դպրոցի սաների համար դասախոսություն կարդաց քաղաքական ֆինանսավորումների մասին: Նա ներկայացրեց, թե ինչ միջոցներից են ֆինանսավորվում քաղաքական ուժերը` անդամավճարներ, նվիրատվություններ, պետական միջոցներ և այլն: Նա անդարադաձավ նաև նախընտրական շրջանում հիմնադրամների ստեղծման, ֆինասնավորման կարգին:

Մարիամ Զադոյանը ներկայացրեց նաև միջազգային փորձը. մասնավորապես, թե այլ երկրներում ինչ չափանիշներ և սահմանափակումներ կան՝ քաղաքական ուժերին և դրանց նախընտրական հիմնադրամներին ֆինանսավորելու, նվիրատվություններ տալու, ինչպես նաև, թե ինչ մեխանիզմներ կան չհայտարարգրված դրամական միջոցներն ու անօրինական ծախսերը հայտնաբերելու վերաբերյալ:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի աշխատանքները կտևեն մինչև 2015թ. դեկտեմբերի 22-ը ներառյալ: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ