Նոր Զելանդիայի կոռուպցիայի դեմ պայքարի փորձը ներկայացվեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի սաներին

Նոր Զելանդիան աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում հասարակական սեկտորում կոռուպցիայից զերծ լինելու և թափանցիկության  իր ցուցանիշով՝ համաձայն «Թարնսփարենսի Ինտերնեյշընլ» հակակոռուպցիոն միջազգային կազմակերպության կոռուպցիայի ընկալման ինդեքսի. այս մասին այսօր Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի այսօրվա սեմինարին ասաց փաստաբան Հուրի Ելդզյանը, ով աշխատում է Նոր Զելանդիայում և դպրոցի սաներին ներկայացրեց Նոր Զելանդիայի հակակոռուպցիոն պայքարի փորձը:

Նա պատմեց, որ Նոր Զելանդիայում կան մի շարք գործակալություններ, որոնք կենտրոնացած են կոռուպցիայի տարբեր տարրերի դեմ պայքարի վրա. հակակոռուպցիոն հետաքննությունների և հետապնդումների համար պատասխանատու 2 գլխավոր իրավապահ մարմիններ՝ Նոր Զելանդիայի խոշոր խարդախությունների գրասենյակը (SFO) և ոստիկանությունը: Անկախ հակակոռուպցիոն մարմին չի գործում:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանն էլ դպրոցի սաներին ներկայացրեց դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի մեխանիզմները, ինչպեսև քրեական օրենսգրքով սահմանված կոռուպցիոն այն հանցագործությունները: Վերջինս խոսեց նաև ՀՀ իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ. ռազմավարության ծրագրի և դրա իրականացման ընթացքի մասին:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի աշխատանքները կտևեն մինչև 2015թ. դեկտեմբերի 22-ը ներառյալ: Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը կազմակերպել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական օժանդակությամբ՝ ԱՄՆ կառավարության ծրագրերի շրջանավարտների փոքր դրամաշնորհների ծրագրի շրջանակներում:

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ինֆորմացիոն գործընկերն է Իրավաբան.net անկախ մասնագիտական լրատվական կայքը:

Կարդացեք նաև՝

Հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները եղան ԵԱՀԿ երևանյան գրասենյակում

Կոռուպցիան ձեռնարկություններում և հասարակության դերը՝ այս արատի դեմ պայքարում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Շրջայց ոստիկանության համակարգում, հետաքրքիր հարցեր և լեզուների իմացության ստուգում. Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոց

Ինչո՞ւ ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կայացավ

Ի՞նչ հաջողության պատմություններ ունեն հակակոռուպցիոն կենտրոնները

Հանրությունը պետք է պատրաստ լինի մինչև վերջ գնալուն. սեմինար հակակոռուպցիոն թեմայով

Պետական գնումների ոլորտի կոռուպցիան ամենավտանգավորն է պետության և հասարակության համար

Հանրային վերահսկողության կարևորությունը կոռուպցիայի դեմ պայքարում

«Առաջին դասից սկսած մենք քարոզում ենք՝ կոռուպցիայից հեռու մնացեք». Արա Զոհրաբյան

Ինչպե՞ս վերլուծել բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերը

Ինչպե՞ս Հոնկոնգում վերջ դրվեց կոռուպցիոն անարխիային. ուսանելի փորձ Հայաստանի համար

Բարի համբավ, ֆինանսական շահեր և երկրի զարգացում. ինչու՞ է Հայաստանը շահագրգռված անդամակցել միջազգային հակակոռուպցիոն մարմիններին

«Անհնարին ոչինչ չկա». ապագա առաջնորդները՝ կոռուպցիան հաղթահարելու մասին

Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի ունկնդիրները հանդիպեցին Սուրեն Քրմոյանին

Որո՞նք են հակակոռուպցիոն ռազմավարության մշակման սկզբունքները

Ի՞նչ տեսք ունի հակակոռուպցիոն պայքարը զարգացած և զարգացող երկրներում

Ո՞վ է առաջնորդն ու ինչպիսի՞ն պետք է նա լինի

Ոչ թե պատժի խստությամբ, այլ անխուսափելիությամբ է պետք պայքարել կոռուպցիայի դեմ. Կարեն Զադոյան

Տեղի ունեցավ Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի հերթական սեմինարը

Երիտասարդ առաջնորդները ծանոթացան Կոռուպցիայի հասկացությանն ու տիպաբանությանը

Պայքար կոռուպցիայի դեմ՝ կրթության միջոցով. մեկնարկեց Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցը

Իրավաբան.net 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ