Ամերիկուհին գերեզմանատնից ծաղկեպսակներ է գողացել

Ալֆրեդ քաղաքի (Մեյն նահանգ, ԱՄՆ) բնակչուհին իրեն մեղավոր է ճանաչել Սակո գերեզմանատան գերեզմանաքարերի վրայից Սուրբ Ծննդյան ծաղկեպսակներ և զարդարանքեր գողանալու մեջ` տոների ընթացքում դրանցով իր տունը զարդարելու համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Սակո քաղաքի ոստիկանությունը տեղեկացրել է, որ 56-ամյա Պալոմա Գոլարզը` Օլդ Օրչարդ Բիչ քաղաքից, տուգանվել է $950-ով`  Յորքի համայնքի Գերագույն դատարանում գողության մեջ իրեն մեղավոր ճանաչելուց հետո:

Իրեղեն ապացույցների կեղծմամբ առաջադրված մեղադրանքը մերժվեց։ Եթե տիկին Գոլարզը եկող տարվա ընթացքում որևէ հանցանք չկատարի, ապա իրերի ապօրինի յուրացման կամ տեղաշարժի մեղադրանքը նույնպես կհանվի։

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Գոլարզը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին  ընդհանուր առմամբ 800 ԱՄՆ դոլար արժեքով 15 տոնական ծաղկեպսակ և զարդեր է գողացել Լաուրել Հիլլ գերեզմանատնից:

Ոստիկանները Գոլարզի հետքի վրա են դուրս եկել շնորհիվ թաքնված տեսախցիկի, որն իր սիրելի գերեզմանի վրա տեղադրել էր մի անձ այն բանից հետո երբ այն վնասել էին։ Այդ հետքն օգնեց նրան ձերբակալել:

Պատրաստեց`  Ամալյա Գեովշանյանը 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել