Իրազեկում աշխատող կանանց համար

Կանանց համար ծանրություն բարձրացնելիս առավելագույն թույլատրելի բեռնվածության նորմաները

Կանանց, մայրության և մանկության պաշտպանության, ընտանիքի ամրապնդման առաջնահերթ մի քանի միջոցառումների մասին ՀՀ Կառավարության N 520 որոշմամբ հաստատվում է ձեռքով ծանրություններ բարձրացնելիս և տեղափոխելիս կանանց համար առավելագույն թույլատրելի բեռնվածության նորմաները:

Բեռը բարձրացնելու հաճախականությունը  Բեռան սահմանային թույլատրելի զանգվածը (կգ)
Այլ աշխատանքի հետ հերթագայելու դեպքում ծանրությունների բարձրացում և տեղափոխում (ժամում մինչև 2 անգամ)

 

10
Աշխատանքային հերթափոխի ժամանակ ծանրությունների մշտական բարձրացում և տեղափոխում

 

7

Աշխատանքային հերթափոխի յուրաքանչյուր ժամվա ընթացքում տեղափոխվող բեռների գումարային զանգվածը չպետք է գերազանցի աշխատանքային մակերեսից` 350 կգ, իսկ հատակից` 175 կգ: Աշխատանքային մակերեսի մակարդակ է համարվում հաստոցի, հոսքագծի և այլնի աշխատանքային մակարդակը: Բարձրացվող և տեղափոխվող բեռան զանգվածի մեջ մտնում են նաև փաթեթի և տարայի զանգվածները:

Իրազեկումն իրականացվում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից «Կանանց իրավունքների օրակարգային հարցերի խթանում»ծրագրի շրջանակներում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել