ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հանրապետության տոնի առթիվ, իրավագիտության ասպարեզում ունեցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Հովհաննեսի Գասպարյանի պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:
Նշենք նաև, որ ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ մի շարք այլ գործիչներ նույնպես պարգևատրվել են պետական պարգևներով և արժանացել են պատվավոր կոչումների: