ՀՀ նախագահը Մխիթար Գոշի մեդալով պարգևատրել է Վրեժ Գասպարյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Հանրապետության տոնի առթիվ, իրավագիտության ասպարեզում ունեցած ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավոր խորհրդական Վրեժ Հովհաննեսի Գասպարյանի պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»:

Նշենք նաև, որ ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրերով Հանրապետության տոնի առթիվ մի շարք այլ գործիչներ նույնպես պարգևատրվել են պետական պարգևներով  և արժանացել են պատվավոր կոչումների:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել