Դիմակավորված անձը ճաղերի ետևում է հայտնվել, մոր դեմ կողոպուտ կազմակերպելու համար: Այս մասին գրում է Daily News-ը:
Ուրբաթ օրը, ժամը 12:45-ի սահմաններում, Օսթին Սմիթը ներխուժել է Իլինոիս նահանգում (ԱՄՆ) գտնվող մոր բնակարան: Սմիթն իր մոտ սուր ծակող-կտրող 9 գործիք է ունեցել: 27-ամյա երիտասարդը պատրաստվում էր գողանալ մոր բանկային քարտերը և կանխիկ գումար: Նա նաև փորձել է կապել կնոջը, որպեսզի վերջինս չկարողանա ոստիկանություն զանգահարել:
Սմիթին չի հաջողվել թալանել մորը, քանի որ վերջինս ճանաչել է որդուն և զանգահարել ոստիկանություն: Հանցագործին ոչինչ չի մնացել անելու, քան ձեռնունայն փախչել բնակարանից:
Ոստիկանությունից 90 րոպե է պահանջվել Սմիթին հայտնաբերելու համար: Վերջինս թաքնվել էր հարևան բնակարանում: Ձերբակալության ժամանակ Սմիթը դիմադրություն ցույց չի տվել:
27-ամյա Օսթին Սմիթը
Պատրաստեց Լիլիթ Գասպարյան
Իրավաբան.net