«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ այսօր՝ մարտի 4-ին, տեղի ունեցած հրաձգության արդյունքում 3 հոգի մահացել է: Իրավաբան.net-ին «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը հաղորդեց, որ դեպքի վայր հասնելով, նրանք մեկ մահացած անձի են հայտնաբերել. «Մենք տեսել ենք մեկ մահացածի, մինչև մեր գնալը իրանք իրանց ուժերով երկու հոգու տեղափոխել են հիվանդանոց»,- ասաց տիկին Ստեփանյանը:
Երկու անձ հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Բժշկական հաստատության մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը հաղորդեց. «Երկուսն են տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Երկուսն էլ մահացած են եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ այլ անձիք չեն տեղափոխվել հիվանդանոց:
Մինչ այդ հաղորդել ենք, որ այսօր հրաձգություն է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ, ոստիկանության օպերատիվ խմբերը մեկնել են դեպքի վայր: