Ինչպես է եղել Գյումրու ընտանիքի անդամների սպանության դեպքը

Առավտյան շուտ ռուսական բանակի զինծառայողը զինված մուտք է գործել Մուսայելյան փողոցի 188 բնակելի տուն: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է Իրավաբան.netի հանրային թղթակիցը: Նրան հարևանները հաղորդել են, որ բնակելի տան դարպասը բաց է եղել, հանցագործության մեջ կասկածվողը տուն մուտք գործելուց հետո կոտրել է տան պատուհանի ապակին, սվինահարել երեխաներին, այդ թվում` 6-ամսական երեխային, որը ողջ է մնացել և ներկայումս գտնվում է հիվանդանոցում` ծանր վիճակում: Ընտանիքի մյուս անդամներին հանցագործը գնդակահարել է, փամփուշտները ծակել են տան հատակը։ Մեր թղթակցին նաև հաղորդել են, որ ռուս զինծառայողը փոխել է իր զինվորական հագուստը, իսկ զենքի պահեստատուփը (магазин) թողել է դեպքի վայրում:

Այս պահին դեպքի վայրում են գտնվում ոստիկանության աշխատանկիցներ, ռուսական բանակի զինծառայողներ, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ՝ Վարդան Նադարյանը, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը և մարզի դատախազները, քննիչներ, ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ: Փողոցը տվյալ հատվածում փակված էր ոստիկանության կողմից, երթեկությունը կաթվածահար է եղել:

Ներկայումս զինծառայողը գտնվում է փախուստի մեջ: Վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ քաղաքի տարբեր վայրերում տարվում են որոնողական աշխատաքներ:

Ծանուցում: Հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել