Կարեն Զադոյան. Կոռուպցիան դպրոցական տասը բալանոց գնահատման սանդղակում

«Բարոմետրը» հարցազրույց է վերցրել Եվրոպական Միության օժանդակությամբ  գործարկվող “Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում” ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանից: Ստորև ներկայացնում ենք այն.

ԲԱՐՈՄԵՏՐԸ, բնականաբար չէր կարող իր “տարածքում” տեղ չտալ կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին: Այս առումով ավելի քաջատեղյակ զրուցակից, քան Եվրոպական Միության օժանդակությամբ  գործարկվող “Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում” ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանն է, անշուշտ, դժվար էր գտնել:

Այս տարի Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է 2014թ.-ի կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակը, որի արդյունքներով Հայաստանը 175 երկրների շարքում 38 միավորով զբաղեցնում է 94-րդ տեղը` առաջ անցնելով հետխորհրդային 10 նախկին հանրապետություններից: Միաժամանակ, այս առումով բավականին հետ ենք մնում մեր հարևան Վրաստանից: Դուք ինչպե՞ս կգնահատեք իրավիճակը: Արդյունքները գոհացնում են, թե ոչ:

– Ես միշտ համեմատում եմ այս ամենը դպրոցական գնահատման համակարգի հետ: Էնտեղ տասը միավորով է, էստեղ` հարյուր: Գերազանց գնահատականը 9-ից 10-ն է, լավը` 7-ից 8-ը, միջինը` 5-ից 6-ը, անբավարարը` 3-ից 4-ը, ծայահեղ անբավարարը 1-ից 2-ը: Եթե նույն այդ գնահատականի հետ համեմատենք, մենք կտեսնենք, որ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի առումով վերջին երեք տարիների բացարձակ առաջատարներն են Դանիան, Նոր Զելանդիան, Ֆինլանդիան, որոնց միավորները տատանվում են 89-ից 92 սահմաններում: Առաջատարների մյուս խմբում ասիական այն երկրներն են, որոնք մեծ թռիչք կատարեցին կոռուպցիայի հաղթահարման առումով: Այս երկրների թվին է պատկանում Սինգապուրը, Հոնկոնգը, որոնց կոռուպցիայի դեմ պայքարի հաջողված փորձը որպես ուսանելի օրինակ հաճախ բերվում է Հայաստանում: Այս երկրները կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում ներկայումս, համապատասխանաբար, ունեն 84 և 74 միավորներ: Ես կառանձնացնեմ նաև երրորդ խումբը, որտեղ տեղ են գտնում նախկին հետխորհրդային Մերձբալթյան երեք երկրները` Էստոնիան, Լիտվան, Լատվիան, որոնք, նույնպես, արձանագրել են զգալի հաջողություններ կոռուպցիայի հաղթահարման համատեքստում` համապատասխանաբար արձանագրելով 69, 58 և 57 միավորներ: Եթե անցնենք հարևան երկրներին կտեսնենք, որ 2014թ-ի արդյունքներով Վրաստանը 50-րդ հորիզոնականում է 52 միավորով, Թուրքիան 64-րդ հորիզոնականում է 45 միավորով, Հայաստանը 94-րդ հորիզոնականում է 37 միավորով, Ադրբեջանը 126-րդը` 29 միավորով, Իրանը 136-ը` 27 միավորով: Եթե դա համեմատենք 2013 թվականի հետ կտենսնեք, որ Թուրքիան հինգ միավորով զիջել է իր դիրքերը` 50 միավորից դառնալով 45 միավոր և 53-րդ տեղից նահանջել է 64-րդ տեղը: Վրաստանը 49 միավորից ավելացրել է իր միավորները` 52 միավոր,  ինչպես 2012-ին է ունեցել, այսինքն վերականգնել է իր 2012-ի դիրքերը և բարձրացել է 50-րդ հորիզոնականը:  Հայաստանը մնացել է 94-րդ հորիզոնականում, բայց մեկ միավոր ավելի բարձր է 2013 թվականի համեմատ: Եթե կրկին համեմատենք դպրոցական գնահատականների հետ, ի՞նչպես ծնողը կարձագանքեր, երբ իր երեխան դպրոցում ստանար 3,6, իսկ մյուս օրը 3,7 գնահատական, այն էլ, 10 բալանոց համակարգում: Իհարկե արձագանքը կլիներ շատ վատ, որևէ ծնող չի հանդուրժի իր երեխայի “ծուլությունը”: Այս առումով Հայաստանը բավական խոցելի վիճակում է գտնվում:  Մեր հարևան երկրներից Ադրբեջանը և Իրանը առավել խոցելի վիճակում են գտնվում, քան Հայաստանը: Իսկ կոռուպցիայի ընկալման համաթվի դասակարգման աղյուսակում վերջին երեք տարիների անխոս հետապահերն են Հյուսիսային Կորեան և Սոմալին, որոնց զբաղեցնում են սանդղակի վերջին` 174-րդ հորիզոնականը` իրենց 8-ական միավորներով:

Ընդհանրապես տարբեր երկրներում կոռուպցիայի դեմ պայքարում են տարբեր մեթոդներով. Ըստ Ձեզ, մեր երկրում ինչ մեխանիզմներով պետք է պայքարել, որ իմիտացիաների կամ մեկանգամյա ակցիաների տպավորություն հասարակության լայն զանգվածները չունենան:

-Եթե նայենք հաջողակ երկրների օրինակով, կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգերից են անկախ հակակոռուպցիոն մասնագիտական (որոշ երկրներում նաև բազմաֆունկցիոնալ) մարմինների ստեղծումը և գործարկումը: Երբ այդ մարմինները իրավասություններ են ունենում ոչ միայն մշակել և իրականցնել հակակառուպցիոն ռազմավարություն, այլ նաև իրականացնել իրականացման մշտադիտարկում: Հաջորդ շատ կարևոր խնդիրը հակակոռուպցիոն ընկալման և իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղված կրթական միջոցառումներն են: Կրթական-իրազեկման գործողությունների իրականացումն է` սկսած նախադպրոցական հաստատություններից, վերջացրած բարձրագույն ուսումնական հաստատություններով: Երբվանի՞ց է ձևավորվում մարդու ինքնությունն ու աշխահայացքը, իհարկե երեխա հասակից, ուրեմն մենք պետք է հակակոռուպցիոն աշխատանքները սկսենք նախադպրոցական հաստատություններից: Եթե այդ տարիքում չձևավորվի նրանց հակակռուպցիոն ընակլումը, ապա ավելի հասուն տարիքում նրանք հակված կլինեն կոռուպցիային: Կարծում եմ, նախևառաջ, կառավարությունը պետք է իր վրա պարտավորություն վերցնի, որպեսզի այդ կարևոր գործառույթը շարունակական կերպով արդյունավետ իրականացնի: Ցավոք, Հաաստանում կառավարությունը դեռևս այս խնդիրը չի լուծում: Հասարակակական կազամակերպությունները ու քաղաքացիական հասարակության մյուս դերակատարներն են փորձում այդ ուղղությամբ նպատակային գործունեություն ծավալել: Եթե կոռուպցիայի ընկալման համաթիվը 2012թ-ին ավելի ցածր էր, 2014-ին ավելի լավ ցուցանիշ մենք ունենք, սա նաև վկայում է, որ հակակոռուպցիոն ոլորտում հասարակական կազմակերպություններն այդ առումով արդյունավետ են աշխատել:  Չնայած այս ամենին, ներկայումս նույնպես մեր հայրենակիցների մեծ մասը հակված է կոռուպցիայի, որովհետև դա միջոց է իրենց  խնդիրները շատ արագ ու հեշտ լուծելու: Իսկ կոռուպցիան ի՞նչ է` փակ շղթա, որը կրում է թաքնված բնույթ: Եվ պատահական չէ, որ այսօր հենց քաղաքացիական հասարակության մասնագիտացված կազմակերպություններն են բարձրաձայնում կոռուպցիոն երևույթների մասին` շեշտելով այդ երևույթի հասարակության վրա ունեցած կործանարար ազդեցությունը:

Դուք արդեն բավականին երկար ժամանակ հակակոռուպցիոն ուղվածության տարբեր ծրագրերի շրջանակներում նպատակային գործունեություն եք ծավալում  ազգաբնակչության շրջանում: Ինչպես կմեկնաբանեք, մեր հանրությունը այս երևույթը ընկալու՞մ է որպես չարիք, եթե այո,  որքանո՞վ է պատրաստ իր ներդրումն ունենալ դրա դեմ պայքարի գործում:

-Հասարակության առավել գիտակից մասը այն ընդունում է որպես չարիք, բայց այդ ընկալումը լայն հասարկության մոտ դեռևս շատ ցածր մակարդակի վրա է: Կոռուպցիոն երևույթների ընկալումը, դրանց վտանգավորության, դրանց դեմ պայքարի և դրա նկատմամբ անհանդուրժողականության ընկալումը շատ կարևոր է: Վերջին վեց տարիների ընթացքում մեր կազմակերպության կողմից իրականացվող հակակոռուպցիոն տարբեր ծրագրերի շրջանակներում ունեցել ենք հարյուրավոր հանդիպումներ, Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում` հակակոռուպցիոն ընկալման, քաղաքացիների իրավական գիտելիքների բարձրացման նպատակով: Սկզբնական շրջանում քաղաքացիները անգամ չգիտեին` ինչ է կոռուպցիան, տերմինը, չէին հասկանում: Կոռուպցիան հաճախ նույնացնում են միայն կաշառակերության հետ, բայց կոռուպցիան միայն կաշառակերությունը չէ. այն անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է:  Ուստի մենք բավականին աշխատանքներ ունենք իրականացնելու հասարակության շրջանում կոռուպցիայի՝ որպես հասարակության համար սպառնալիքի ընկալման ձևավորման և արմատավորման, կոռուպցիայի նկատմամբ հասարակության անհանդուրժողականության ընկալման ձևավորման, քամահրանքի և ատելության միջավայրի ստեղծման առումով:

Ինչ խոսք, չի կարելի արդարացնել այն բժշկին, որ նայում է հիվանդի հարազատների ձեռքին, այն դասախոսին, որ չսովորող ուսանողից փորձում է կաշառք վերցնել, համատիրության այն աշխատակցին, որ տեղեկանքի համար 1000 դրամ է վերցնում, վերջապես այն ընտրողին, որ կոնկրետ թեկնածուից ընտրելու համար 5000-10000 դրամ գումար է պահանջում, և այսպես շարունակ: Բայց արդյո՞ք սա միայն նրանց խնդիրն է:

-Բնականաբար սոցիալական պայմանները շատ մեծ նշանակություն ունեն, և աղքատությունը կարող է պարարտ հող ստեղծել կոռուպցիայի ծաղկման համար: Կոռուպցիայի դեմ պայքարը դա մեկ օրվա, մի գրչով լուծելի խնդիր չէ, դա համալիր խնդիր է: Մի քանի կառուցակարգերի մասին նշեցի արդեն, կցանկանայի նաև առանձնացնել հանրային ծառայողների համար  համապատասխան պայմանների ստեղծման հրամայականը, այդ թվում արժանապատիվ և մրցունակ աշխատավարձ, սոցիալական պաշտպանվածություն և այլն: Շատ կարևոր է, որ և՛ հասարկության, և՛ պետական պաշտոնատար անձանց և հանրային  ծառայողների շրջանում ձևավորվի ազնիվ կառավարման պահանջարկ: Արդեն ժամանակն է, որ մեր հայրենակիցները հասկանան, որ այդ դիպլոմը, որը գնում են, որևէ արժեք ներկա հասարակությունում չի կարող ներկայացնել: Կամ երբ ապագա բժիշկը ԲՈՒՀ-ում քննությունը ստանում է կոռուպցիոն եղանակներով: Դասախոսը վերցնում է գումարը և դնում է գնահատականը, բացառված չէ, որ հենց այդ նույն այդ դասախոսը կարող է հայտնվել վիրահատական սեղանին ու հենց այդ բժշկի մոտ, որին կոռուպցիոն եղանակներով ինքն է բժիշկի դիպլոմ շնորհել: Ամեն դեպքում հասարկության յուրաքանչյուր անդամ, անկախ զբաղեցրած պաշտոնից և դիրքից, պետք է գիտակցի, որ անհանդուրժողականությունը կոռուպցիայի նկատմամբ, պետք է սկսի իրենից, իր ընտանիքից, իր շրջապատից:

Մանրամասները` սկզբնաղբյուրի կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել