Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների պաշտպան Արա Զաքարյանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել` վիճարկելով Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:
Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը՝ անփոփոխ թողնելով Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 17-ի վճիռը, որով Ավետիսյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:
«Դատարանը դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանից, Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ անարդար որոշում է կայացրել: Բողոքն, ըստ էության ծավալուն է, սակայն հիմքերն սրանք են»,- Իրավաբան.net-ին փոխանցեց պարոն Զաքարյանը:
Տեղեկացնենք նաև, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի`Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից երեք ամսվա ընթացքում: