Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավորը չի կարողանում կարգ ու կանոն հաստատել նիստերի դահլիճում

Վոլոդյա Ավետիսյանի դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը ներկայացնում էր Վոլդոյա Ավետիսյանի և գործով վկա Հենրիկ Հարոյանի հեռախոսային խոսակցությունը, որը բողոքի ալիք բարձրացրեց դատական նիստերի դահլիճում: Ներկաները պահանջում էին, որպեսզի ձայնագրությունը լսեն անձամբ, և ոչ թե դատախազի կողմից ներկայացված «հեքիաթը»: «Սա 21-րդ դարն է, մենք պահաջում ենք, որպեսզի միացնեք ձայնագրությունը, կամ հենց այս պահին ազատ արձակեք Վոլոդյա Ավետիսյանին, կամ էլ՝ կալանավորեք մեզ բոլորիս»: Բոլոր մասնակիցները բղավում էին ազատություն Վոլոդիային: Սակայն ո՛չ դատավորը, և ո՛չ էլ դատական կարգադրիչները չէին կարողանում հաստատել կարգ ու կանոն դատարանում:

Դատավորը հայտրարեց ընդմիջում՝ նշելով, որ դատական նիստը կվերսկսվի այն ժամանակ, երբ դահլիճում ներկա գտնվողները կազատեն նիստերի դահլիճը: Դատավորը հեռացավ դատական նիստերի դահլիճից, մինչ դեռ ներկաները հրաժարվում են լքել դահլիճը՝ նշելով, որ կմնան մինչև վերջ՝ պայքարելու Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար:

Իրավաբան.net-ը քիչ առաջ արդեն տեղեկացրել է, որ Վոլոդյա Ավետիսյանի գործի քննության ընթացքում դատարանում տիրում է լարված իրավիճակ:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել