Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վոլոդյա Ավետիսյանի գործով վճռաբեկ բողոքի ճակատագիրը անորոշ է

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների պաշտպան Արա Զաքարյանը, թեև ՎՃռաբեկ բողոք է ներկայցրել` վիճարկելով իր վստահորդի նկատմամբ վերաքննիչ բողոքի, սակայն առ այսօր Վճռաբեկ դատարանից պատասխան չկա:

Հիշեցնենք`2014թ. սեպտեմբերի 16-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը՝ անփոփոխ թողնելով Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 17-ի վճիռը, որով Ավետիսյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:

«Ցավոք սրտի, թեպետ օրենքում նշված է որոշակի ժամկետներ, բայց Վճռաբեկ դատարանն է որոշում` երբ ու որ գործով որոշում կայացնի, այսինքն` ժամկետներն անցել են, բայց մինչ օրս ես ոչ մի պատասխան չունեմ»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Խոսելով ժամկետներից` նա ասաց. «Առաջ Վճռաբեկին տրված էր մեկ ամիս ժամկետ, օերնքի մեջ փոփոխություն արեցին երեք ամիս դարձրեցին, երևի թե, հասկանալի պատճառներով, որ միգուցե այդ մեկամսյա ժամկետը կարող է դատարանի համար բավարար չլինել, որպեսզի կարողանա գործն ուսումնասիրել և որոշում կայացնի ընդունելության վերաբերյալ, բայց երեք ամիսը ես կարծում եմ, որ չափից ավելի երկար ժամկետ է և այս պայմաններում, դատարանը ցանկության պարագայում շուտվանից կարող է գործով որոշում կայացնել»,- փոխանցեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել