Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ակցիա «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց՝ ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի

«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը», ազատամարտիկների հետ միասին, նոյեմբերի 1-ին Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց կազմակերպում է ակցիա, որի նպատակն է սատարել կալանավորված Վոլոդյա Ավետիսյանին, ինչպես նաև ևս մեկ անգամ շեշտել նրա պայքարի արդարացիությունը:

Տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ իշխանությունները ապօրինի են կալանավորել Վոլոդյա Ավետիսյանին, և իր ընկերները շարունակելու են արժանապատիվ ազատամարտիկների պայքարը՝ միաժամանակ պահանջելով նրան ազատ արձակել:

Ակցիայի մասնակիցները ժամը 11:30-ին Հանրապետության հրապարակից կշարժվեն դեպի «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը  Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ է կազմակերպվելիք ակցիայից. «Դժվարանում եմ ասել՝  նմանատիպ ակցիաներով հնարավոր է հաջողության հասնել, թե ոչ, բայց կարծում եմ, որ օրենքով նախատեսված բոլոր ձևերով նրանք կարող են հայտնել իրենց դժգոհությունը»:

Զրույցի վերջում  պաշտպանը հավելեց, որ վաղն այդ ժամին ինքը դատական նիստի է  և ակցիային մասնակցել չի կարողանա:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել