Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վերաքննիչի որոշումը բացահայտ անօրինական էր. Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը դեռ չի ստացել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Սեպտեմբերի 16-ին դատարանը մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը՝ անփոփոխ թողնելով Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 17-ի վճիռը, որով Ավետիսյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:

Արա Զաքարյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ այն ստանալուն պես կվիճարկի Վճռաբեկ դատարանում: Պարոն Զաքարյանը Վերաքննիչի վճիռը անօրինական որակեց. «Սա բացահայտ անօրինական և ապօրինի դատական ակտ էր»,- նշեց փաստաբանը հավելելով, որ եթե Վճռաբեկ դատարանում հաջողություն չհասնելի, կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Հիշեցնենք` Վոլոդյա Ավետիսյանը 2013թ. մայիսին նստացույց սկսեց Ազատության հրապարակում` բարձրաձայնելով ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին: Նա խարդախության կասկածանքով ձերբակելվեց 2013թ. սեպտեմբերի 20-ին, իսկ սեպտեմբերի 22-ին դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք սահմանեց: 2014թ. հունիսի 17-ին պահեստազորի գնդապետը դատապարտվեց 6 տարի ազատազրկման:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել