Այսօր «Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խումբը, ազատամարտիկների հետ միասին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց ակցիա են կազմակերպել: Նպատակն է սատարել կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին:
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» նախաձեռնող խմբի ղեկավար Գագիկ Սարուխանյանն իր ելույթում ասաց, որ պատրաստվում են բոլորով և միահամուռ պայքարել ազատամարտիկի ազատ արձակման համար:
Նախաձեռնող խումբը պահանջում է իշխանություններից ուշադրություն դարձել այս խնդրին, քանի որ, ըստ նրանց, Վոլոդյա Ավետիսյանին առաջադրված երկու մեղադրանքներն էլ շինծու են:
Գագիկ Սարուխանյանի կարծիքով` ազատամարտիկն այսօր կալանավորված է մեկ նախադասություն ասելու համար, որ ազատամարտիկը սեփական երկրում պետք է ապրի արժանապատիվ:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու մեջ, ավելի ուշ նաև խարդախության փորձ կատարելու համար:
Մանրամասները` շուտով: