Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորված կմնա. պաշտպանը որոշումն անօրինական է համարում

Քիչ առաջ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ: Այս մասին Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Արա Զաքարյանը. «Եթե հաշվի առնենք մեր այսօրվա դատական համակարգը, ապա այս որոշումը սպասելի էր: Դատարանը կայացրել է անօրինական որոշում: Ցավոք սրտի, մանավանդ կալանքի հետ կապված հարցերում դատավորները որպես կանոն կուրորեն կատարում են դատախազության պահանջը: Առավել ևս Վոլոդյայի դեպքում՝ հաշվի առնելով նրա անձը և քաղաքական հայացքները»:

Արա Զաքարյանը նշեց նաև, որ որոշումը ստանալուց հետո այն պատրաստվում է բողոքարկել ՀՀ Վճռաբեկ դատարան:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել