Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Դատավորի հետ հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերներն այդպես էլ չկարողացան հանդիպել դատավոր Լիլիթ Թադևոսյանի հետ:

Քիչ առաջ Վարչական վերաքննիչ դատարանի դատական կարգադրիչների ծառայության պետ Էդուարդ Հովհաննիսյանն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատարանի դիմաց հավաքվածներին տեղեկացրեց, որ դատավոր Լիլիթ Թադևոսյանը վերջացրել է իր բոլոր նիստերը և այս պահին դատարանում չէ:
«Այս պահին նա այստեղ չէ: Այդ պատճառով հանդիպում չի կարող կայանալ, սակայն եթե այստեղ էլ լիներ, դժվար համաձայներ հանդիպել»,-ասաց նա:

Էդուարդ Հովհաննիսյանը նշեց, որ դատավորին հարցեր ունենալու դեպքում դրանք փոխանցեն փաստաբանի միջոցով:

Հիշեցնենք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանի ներկայացրած բողոքը` խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Լուսանկարը` court.am -ի

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել