Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Ազատամարտիկները սպասում են դատավորի պատասխանին

Դատարանի կայացրած որոշումից դժգոհ են ազատամարտիկ-գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները: Այս պահին նրանք հավաքվել են Վերաքննիչ դատարանի դիմաց` պահանջելով  դատավոր Լիլիթ Թադևոսյանից իջնել և պատասխանել իրենց հուզող բոլոր հարցերին:

«Թող գա և մեզ բացատրություն տա, թե ինչու են Վոլոդյային պահում անազատության մեջ»,- բղավում են ազատամարտիկի ընկերները:

Ազատամարտիկ Կարեն Մելիքբեկյանը ցանկանում է անձամբ բարձրանալ դատավորի մոտ, որպեսզի վերջինս պատասխանի իր հարցերին:

Այս պահին հավաքվածները սպասում են դատավորի պատասխանին:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել