Այս գործի մյուս նիստերը՝
բացել բոլորը
Փակել

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանը ստացել է Վերաքննիչի որոշումը

Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը արդեն ստացել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը: Հիշեցնենք` սեպտեմբերի 16-ին դատարանը մերժեց Վոլոդյա Ավետիսյանի պաշտպանի բողոքը՝ անփոփոխ թողնելով Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի հունիսի 17-ի վճիռը, որով Ավետիսյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Իրավաբան.net-ին պարոն Զաքարյանը հաղորդեց, որ պատարաստում է դիմել Վճռաբեկ դատարան. «Նոր եմ ստացել որոշումը, դեռ պետք է նրան ծանոթանամ: Այնպես կանեմ, որ սահմանված կարգով և ժամկետների մեջ դիմեմ Վճռաբեկ դատարան»,- նշեց փաստաբանը:

Մինչ այս պարոն Զաքարյանն որոշումը անօրինական է համարել` նշելով, որ Վճռաբեկ դատարանում էլ հաջողություն չհասնելու դեպքում կդիմի ՄԻԵԴ:

Հիշեցնենք` Վոլոդյա Ավետիսյանը 2013թ. մայիսին նստացույց սկսեց Ազատության հրապարակում` բարձրաձայնելով ազատամարտիկների սոցիալական խնդիրների մասին: Նա խարդախության կասկածանքով ձերբակելվեց 2013թ. սեպտեմբերի 20-ին, իսկ սեպտեմբերի 22-ին դատարանը նրա նկատմամբ երկամսյա կալանք սահմանեց: 2014թ. հունիսի 17-ին պահեստազորի գնդապետը դատապարտվեց 6 տարի ազատազրկման:

Իրավաբան.net

Այս գործի մյուս նիստերը՝

Այլ դատական գործեր

Կարևոր լուրեր

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել