Պողոս Հակոբյանը գնացել է ռազմաճակատ՝ որդու կողքին լինելու համար․ հայր ու որդի, սակայն, այդպես էլ չեն հանդիպել

Պողոս Հակոբյանը զոհվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում։ Կինը՝ Սիրանուշ Ղազարյանը, Iravaban.net-ի «Հանուն հայրենիքի» շարքի շրջանակում պատմում է, որ որդի ունեն՝ Գևորգը, սիրով և համերաշխ ընտանիք են եղել․ «Շատ լավ ամուսին, լավ հայր, նվիրված իր ընտանիքին ամեն հարցով, ամեն ձևով»։

Ընկերը՝ Արթուր Ավետիսյանը ասում է՝ չկա մեկը, որ կարողանար բողոքել Պողոսից, ասեր՝ ինչ-որ մեկին ինչ-որ վատություն է արել, ընդհակառակը, մշտապես փորձել է օգնել բոլորին։

Պողոս Հակոբյանի կինը հիշում է, որ որդու՝ բանակում գտնվելու տարիներին, հայրն էլ նրա հետ գրեթե 2 տարի ծառայել է։

«Ապրիլյան պատերազմի ժամանակ իր գործընկերներից բոլորը եկել են, բայց ինքը չի եկել, ասել է՝ մինչև վերջ պիտի մնամ իմ որդու մոտ։ Մնացել ա, Գևորգին դիրքերից իջացրել են ներքև, արդեն ինքը խիղճը հանգիստ եկել է տուն»,-պատմում է հերոսի եղբոր կինը՝ Հռիփսիմե Հակոբյանը։

Կնոջ խոսքով՝ 44-օրյա պատերազմում հայր ու որդի չեն հանդիեպ, որովհետև Գևորգին տարել են Աբովյանից, իսկ Պողոսն էլ որպես կամավորական է գնացել՝ որդու կողքին լինելու համար, բայց չեն հանդիպել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել