«Զոհրաբը ճանաչել է հայերեն խոսող թշնամուն ու բռնել»․ զինվորը վերադարձել էր՝ հայրենիքին պարտքը տալու

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1997 թվականին, Առատաշեն համայնքում է ծնվել Զոհրաբ Օզմանյանը։ Վաղ տարիքից ծնողների հետ մեկնել են արտերկիր։ Այնտեղ Զոհրաբը մեծ հաջողություններ է գրանցել, գնացել է բոքսի, ձյուդոյի։ Հատկապես սիրել է բոքսը, բազմաթիվ մեդալներ ու հաղթանակներ է գրանցել։

Սակայն 2020 թվականին վերադարձել է Հայաստան, որ հայրենիքին պարտքը տա։ Ծառայությունն անցել է Արցախում։

Մորեղբայրը՝ Համլետ Օզմանյանը, Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմում է, որ ծառայությունից հետո Համլետը պետք է վերադառնար ծնողների մոտ։

«Ոչ մի բանից չէր նեղվում, գանգատվում, դժվարություններից էլ խուսափող տղա չէր, ամեն ինչի էլ պատրաստ էր։ Հանգիստ ծառայում էր, ոչ էլ կաշկանդվում էր։ Պատերազմի օրերին Ջրականում ոտքից վիրավորվել է, բուժել են, նորից սկսել է կռվել։ Մինչև նոյեմբերի 6-ը խոսել է հետս։ Վերջին անգամ ասաց, որ հնարավոր է՝ մի քանի օր չզանգի, չանհանգստանանք»,-պատմում է հորեղբայրը։

Զոհրաբը կարողացել է ճանաչել հայերեն խոսող թշնամուն, բռնել է ու հանձնել են համապատասխան անձանց։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել