«Չարքաշ աշխատանք է, որը միայն հաճույք է պատճառում»․ նկարիչ Շահեն Ասլանյան

«5-6-րդ դասարանից արդեն նկարում էի։ Պատահական ընտրություն չի եղել, որովհետև մեր ընտանիքում կար այդպիսի բան․ մայրս իր քույրերի հետ դեռ Պարսկաստանում ապրելու ժամանակ խալեգործ էր։

Արդեն պարզ էր, որ ես պիտի գնամ այս ճանապարհով, որովհետև եթե 13-14 տարեկան հասակում մտնես Քոչարի մոտ, հնարավոր չի, որ ճանապարհդ շեղես»,- այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում պատմեց նկարիչ Շահեն Ասլանյանը։

Նա նշեց, որ իրեն առաջարկում էին գեղանկար, քանդակ, ինքը ընտրել է կիրառական արվեստը․ «Ես կարծում եմ՝ սա չարքաշ աշխատանք է, որը պատճառում է միայն հաճույք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել