Նկարիչ լինելը ամենազիլ ու լավ բանն է, եթե նկարիչը ամբողջ կյանքը տվել է նկարչությանը, ապա դա ամենաճիշտն է․ նման վստահություն է հայտնում նկարիչ Արթինը։
«Եթե ինքը լուրջ նկարիչ է, պետք է ամեն բան նկարի, անի, մտնի մեջը, աշխարհը լավ տեսնի, ու այդ ժամանակ միայն կզգա, որ ինքը նկարիչ է։ Շատ նկարիչներ կան, բոլորը տարբեր են տեսնում, ինձ թվում է՝ նույնը չեն կարող տեսնել։ Եթե այդպես լինի, բոլոր նկարները նույնը կլինեն»,-նշում է մեր արվեստագետը։

Արթինի խոսքերի հիմքում մի կարևոր ճշմարտություն է՝ արվեստը պահանջում է ամբողջական նվիրվածություն, խորը ընկալում և սեփական տեսլական։ Նա խոսում է ոչ միայն տեխնիկական հմտության, այլև աշխարհը յուրովի տեսնելու և այդ տեսողությունը արվեստի միջոցով արտահայտելու կարևորության մասին։
Պատմում է՝ սկզբում երաժշտությամբ է զբաղվել, բայց այդ ընթացքում ևս նկարել է, ոգևորվել է երաժշտությամբ՝ կյանքում պատահած մի քանի դրվագից հետո, բայց, այնուամենայնիվ, նկարչությունը հաղթել է․ «Ասում եմ՝ ինչի՞ շուտ գնացին օրերը, մի քիչ էլ ջահել մնայինք, մի քիչ էլ նկարեինք․․․ Դե, որ մեծացել ենք, բնական է, քիչ ենք նկարում, քիչ ենք լավ տեղեր գնում, մի քիչ էլ, երևի, շատ ենք խոսում»։
«ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի տասնութերորդ մասը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից, բացում է արվեստի ներսում թաքնված մտքի, զգացողության և պայքարի մի յուրահատուկ աշխարհ։
«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

Նկարիչը կտավ ստեղծելը ինքնադրսևորում է որակում նաև, բայց զարմացնելու ոչինչ չունի, ամեն ինչ իր համար է անում, ուրախանում է, որ լավ ընտանիք ունի, իրեն էլ ոգևորում են․ «Ես, իմ արվեստանոցը, իմ այգին, լավ ա․․․»։
Այս աշխարհը անընդհատ փորձում է կանգնեցնել քեզ, ասում է՝ հերիք է, կարող է կռիվ լինի, վատ բաներ լինեն»,-մտորում է մեր հերոսն ու խոսում պայքարի մասին, հետո կարճ ամփոփում է՝ «Ապրում ենք, էլի»։
Այս արտահայտություն մեջ էլ թաքնված է մի ամբողջ կյանքի փորձ, համբերություն ու փիլիսոփայություն։ Նկարիչը ապրում է ոչ միայն արվեստով, այլև արվեստի պես՝ հանդարտ, խոր ու իմաստալից։

Մանրամասները՝ տեսանյութում։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: