Տարոն Մարգարյանը հայտնվել է ԻԱԿ-ի Սև ցուցակում

Տեղեկատվության ազատության իրավունքի կիրառման պրակտիկան այսօր ցույց է տալիս, որ որպես կանոն տեղեկություն ստանալու հարցումների մեծամասնությունն անպատասխան չի մնում` տեղեկություն տնօրինող գրեթե բոլոր մարմիններն էլ արձագանքում են ԻԱԿ-ի ՏԱ հարցումներին` առնվազն կրկնակի հարցմանը տրամադրելով պատասխան: Հարկ է սակայն նշել, որ սա պատասխան գրությունների որակական ցուցանիշ չէ. դեռևս շատ են թերի պատասխանները, անհիմն մերժումները և անհիմն պատասխանները, որոնք, սակայն, նախկինում սև ցուցակում չէին արտացոլվում: Վերոնշյալը հաշվի առնելով` 2013թ.-ի հուլիսի 11-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հայտարարել է, որ այդուհետ խստացնում է Սև ցուցակի չափորոշիչները և 2013թ.-ի 3-րդ եռամսյակի եւ հաջորդ բոլոր Սև ցուցակներում ներառվելու են ոչ միայն ՏԱ հարցումներն անպատասխան թողած, այլ նաև ՏԱ հարցումներին պատասխանելու՝ օրենքով սահմանված ժամկետները խախտած, ինչպես նաև անհիմն մերժումներ, անհիմն պատասխաններ տրամադրած տեղեկություն տնօրինողները։ 

2013թ.-ի 3-րդ եռամսյակի ընթացքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը խախտել է մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը և հայտնվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի Սև ցուցակում:

Մասնավորապես` 2013թ.-ի հունիսի 26-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը տեղեկություն ստանալու գրավոր հարցմամբ դիմել էր Երևանի քաղաքապետարանին` խնդրելով տեղեկություններ Երևանի Անգլիական այգու (Սունդուկյանի այգու) բարեկարգման աշխատանքների վերաբերյալ: Քաղաքապետարանը լիարժեք պատասխան է տրամադրել հարցումն ուղարկելուց 1 ամիս 7 օր հետո, ուստի Սև ցուցակում է հայտնվում ՏԱ ժամկետներն էականորեն խախտելու համար: Թեև քաղաքապետարանի պատասխան գրությունը թվագրված է հուլիսի 26, սակայն գրության ծրարի փոստային կնիքի ամսաթիվը վկայում է, որ այն ուղարկվել է օգոստոսի 2-ին

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել