ՌԴ խաղաղապահ է զոհվել դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղում ՝ ԲՏՌ-82 լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում:
«Դեկտեմբերի 11-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ԲՏՌ – 82 լեռնային ճանապարհից դուրս գալու հետևանքով զոհվել է ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող, երկուսը ստացել են միջին և ծանր աստիճանի վնասվածքներ», – ասվում է տեղեկագրում:
Նշվում է, որ ադրբեջանական կողմի մասնակցությամբ տուժած խաղաղապահներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Վնասվածքներ ստացած զինծառայողները ռուսական խաղաղապահ զորակազմի ավիացիոն տրանսպորտով տեղափոխվել են ստացիոնար բուժհաստատություն՝ հետագա բուժման համար: