«Ես գնամ նրանց անձնագրով ապրե՞մ, մանեթ վերցնեմ, առևտուր անե՞մ»․ բռնի արտագաղթը՝ ականատեսի աչքերով

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Սերյոժա Էմիրյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ Արցախի շրջափակման ինը ամիսները շատ վատ են անցկացրել։

«Թոռներիս մոտ սով էր, կոնֆետեղեն չկար։ Ինչ ասեմ՝ շատ վատ։ Մինչև շրջափակումը շատ լավ ենք եղել։ Տղաս աշխատում էր, հարսս ուսուցչուհի էր»,-ասաում է նա

Պարոն Սերյոժան հիշում է, թե ինչպես է թշնամին սկսել սեպտեմբերի 19-ի ագրեսիան։

«Այդ օրը գնացել էի անտառ, եկա, արդեն կրակոցներ կային, ես մտածեցի՝ ամպրոպ է։ Հետո հասկացա՝ սա ամպրոպ չի, սա կռիվ է։ Թոռներս դպրոցում էին։ Մի կերպ հասա, երեխաներիս բերեցի տուն։ Տղաս զանգեց, ասաց վերցրեք երեխաների փաստաթղթերը, հիմա ես էլ եմ գալիս։ Այդ ժամանակ արդեն խփում էին աշտարակին, կապ չկար։ Գյուղապետը եկավ, երեխաներին հավաքեց տարավ, ես ասացի՝ չեմ գա, մինչև իմ տղան պոստից չգա։ Տղաս եկավ, եկանք Ստեփանակերտ։ Այնտեղից էլ շա՜տ դժվար, մինչև գորիս եկանք, այս օրը հասանք»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ ոչինի չեն կարողացել իրենց հետ վերցնել։ «Լրիվ թողել ենք, անգամ մի մեքենա ենք թողել։ Երկու օր ճանապարհ ենք եկել»։

Խոսելով՝ Ադրբեջանի կողմից առաջարկված «վերաինտեգրման» մասին, նա ասաց, որ ոչ մի դեպքում չի վերադառնա Արցախ։

«Դա երբեք չի լինի, եթե Արցախը լինի այն կարգավիճակով, ինչպես նախկինում՝ կգնամ։ Ես գնամ նրանց անձնագրո՞վ ապրեմ, մանե՞թ վերցնեմ, առևտուր անեմ, չէ-չէ»,-ասաց նա։

——————————————————————————————————————

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել