Դիլիջանում կանխվել է ապօրինի ծառահատման դեպք

Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն օգոստոսի 30-ին` շրջագայության ժամանակ նկատել են փայտանյութ բարձած «ՈԻԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Այս մասին iravaban.net-ը ՆԳՆ Ոստիկանության պաշտոնական կայքից։

Դիլիջանի բնակիչ 61-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե մեքենան բեռնված է մոտ 1,7 խորանարդ մետր վառելափայտով, որն ինքն է պատրաստել քամատապալ կաղնուց և տեղափոխում էր անձնական օգտագործման համար:

Սեպտեմբերի 2-ին ստուգմամբ պարզվել է, որ 61-ամյա տղամարդը փայտը հատել է «Դիլիջան» անտառպետության «Միջին գոմեր» կոչվող հանդամասում, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է 146 հազար դրամի վնաս։

Փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել