Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ԲՈԼՈՐ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին։
Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից։ Հայտարարության մեջ, մասնավորապես նշված է․
«Տեղեկացնում ենք, որ Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ԲՈԼՈՐ տոմսերի QR կոդերն ակտիվանալու են խաղի օրը՝ սեպտեմբերի 6-ին, ժամը՝ 16:00-ին: Նման որոշումը նպատակ ունի հնարավորինս կանխելու տոմսերի վերավաճառքը:
Վերավաճառողները տոմսերը կարող են վաճառել մի քանի անձի, բայց ակտիվանալու է ՄԻԱՅՆ ՄԵԿ QR կոդ:
Հարգելի՛ ֆուտբոլասերներ, ՀՖՖ-ն ևս մեկ անգամ հորդորում է սև շուկայից չգնել տոմս՝ հետագա բարդություններից խուսափելու համար»: