Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ հերթական տեղեկությունն իրացվեց օգոստոսի 28-ին:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
«Ժամը 19.30-ին, թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով, մայրաքաղաքի Եկմալյան փողոցում ձերբակալվեց և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին տեղափոխվեց նույն փողոցի բնակիչ 40-ամյա մի կին:
Նույն օրը Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և կնոջ բնակության վայրում համատեղ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց երեք փաթեթ` ընդհանուր մոտ 16 գրամ մեթամֆետամինով:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
40-ամյա կինը կալանավորվել է:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: