Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության երկու դատախազներ ազատվել են պաշտոններից

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հուլիս և օգոստոս ամիսներին ստորագրել է երկու հրաման, որոնցով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության երկու դատախազ ազատվել են իրենց պաշտոններից: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից:

Գլխավոր դատախազի 2025թ. օգոստոսի 12-ի №338-Ա հրամանով Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ, երկրորդ դասի խորհրդական Տաթևիկ Լեռնիկի Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն՝ օգոստոսի 15-ից:

Գլխավոր դատախազի հուլիսի 22-ի №303-Ա հրամանով նույն վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Արտաշես Համլետի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից նույնպես սեփական դիմումի հիման վրա՝ օգոստոսի 25-ից:

Երկու հրամանները ստորագրվել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի կողմից և հիմնված են «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 30-րդ հոդվածի 3-րդ մասի և 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի վրա:

Հրամաններով Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչությանը հանձնարարվել է կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել