Օգոստոսի 31-ին, ժամը 10:44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզական գյուղին հարակից սարում այրվում է խոտածածկույթ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, օպերատիվ խմբեր և ջրատարներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններից շուրջ 100 փրկարարական ծառայող, Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի, էկոպարեկային ծառայության, անտառտնտեսության աշխատակիցներ և Արզական գյուղի բնակիչներ։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մոտակա տներ․տուժածներ չկան։
Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 1-ին, ժամը 06։55-ին, մարվել՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 18։26-ին։ Այրվել է խոտածածկույթ։
Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրենի տեղակալներ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը և փ/ծ գնդապետ Արսեն Մկրտչյանը»,-նշված է հաղորդագրության մեջ։