Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում կատարել է այն բոլոր առաջադրանքները, որոնք դրել էր իր առաջ․ Ալիև

Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի ավարտից հետո Ադրբեջանի ավելի քան 300 քաղաքացիներ ականների զոհ են դարձել կամ վիրավորվել: Այս մասին իր ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա հայտարարել է, որ Ադրբեջանը մեկ օրվա ընթացքում կատարել է այն բոլոր առաջադրանքները, որոնք դրել էր իր առաջ։

«Ես հրամայել եմ բոլոր կազմավորումներին չհարվածել խաղաղ բնակչությանը, մենք դրան հասել ենք բարձր ճշգրտության զենքի կիրառմամբ, հարվածները եղել են միայն ռազմական թիրախներին»,-պնդում է Ալիևը, սակայն Արցախից հրապարակված կադրերն ու լուսանկարներն այլ բանի մասին են վկայում։

Նա հայտարարել է, թե Ադրբեջանի տարածքում տեղակայված են Հայաստանին պատկանող ավելի քան 100 տանկ և զրահամեքենա, ավելի քան 200 հրետանի։ Ալիևը ասել է, որ ադրբեջանական կողմն ունի զոհված և վիրավոր զինվորներ։

«Գործողության մեկնարկից հետո միջնորդներից ստացանք անորոշ ազդանշաններ, առավոտյան միջազգային գործընկերները մեզ հայտնեցին, որ անօրինական հայկական զինված խմբավորումները պատրաստ են ընդունել մեր պայմանները, որոնք ես երեկ բարձրաձայնել եմ Բլինքենին»,-հայտարարել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել