«Մեղադրական եզրակացության մեջ փորձել եմ հասկանալ՝ ով է Սերժ Սարգսյանը»․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատարանում

«Այս մեղադրական եզրակացությունը չի գրվել ի սկզբանե իրավաբանի կողմից, սա եղել է քաղաքական փաստաթուղթ, որը որոշ գրասենյակներից ուղարկվել է դատախազություն, այն ժամանակ՝ ՀՔԾ։ Ըստ էության, քաղաքական փաստաթուղթը դարձավ մեղադրական եզրակացություն։

Կան այնպիսի անհեթեթություններ, որոնք համադրելի չեն իրավական կամ սահմանադրական ձևակերպումների հետ»,-հակակոռուպցիոն դատարանում «Մարտի 1-ի» գործով դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա անդրադարձավ մեղադրանքի երկու շարժառիթներին՝ ցանկալի իշխանական համակարգը պահելը և իշխանությունը «իր մտերիմ Սերժ Սարգսյանին» փոխանցելը։

Երկրորդ ձևակերպման վերաբերյալ Քոչարյանն ասաց․ «Այս մեղադրական եզրակացության մեջ փորձել եմ հասկանալ՝ ով է Սերժ Սարգսյանը, չկա, նշված չէ՝ ով է Սերժ Սարգսյանը, հարևա՞նս է, մանկական ընկե՞րս է, թե ով է․ ամեն ինչին չափ պետք է լինի, չէ։

Դատախազությունը չգիտեր, որ Սարգսյանը ՀՀ վարչապետն էր, վարչապետ էր դարձել, որովհետև 2007 թվականին մայիս ամսին եղել են խորհրդարանական ընտրություններ, ինչի արդյունքում է ինքը դարձել վարչապետ, ոչ թե մտերմությամբ։ Անդրանիկ Մարգարյանի մահից հետո ինքը դարձավ ՀՀԿ առաջնորդ, և այսպես շարունակ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել