Ներքին գործերի նախարար է նշանակվել Վահե Ղազարյանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահե Ղազարյանին ՀՀ ՆԳ նախարար նշանակելու մասին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Վահե Ղազարյանին նշանակել ներքին գործերի նախարար»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:

Iravaban.net-ը ներկայացնում է Վահե Ղարզարյանի կենսագրությունը։

Ծնվել է 1974 թ. հունիսի 15-ին, Իջևան քաղաքում:

1995 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը:

2009 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:

1995-1996 թթ. ծառայել է Զինված ուժերում:

27.12.2003-16.01.2004 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,

16.01.2004-23.12.2005 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության շտաբի տեսուչ /ի հաշիվ ավագ տեսուչի/,

23.12.2005-03.02.2007 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի օպերլիազոր /ի հաշիվ թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազորի/,

03.02.2007-22.12.2009 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության քրեական հետախուզության բաժանմունքի թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարի ավագ օպերլիազոր,

22.12.2009-12.01.2012 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,

12.01.2012-11.03.2016 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի պետի տեղակալ օպերատիվ գծով,

11.03.2016-19.05.2018 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի պետ,

19.05.2018-22.05.2019 թթ. ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2019 թ. մայիսի 22-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնին:

ՀՀ Նախագահի 2020 թ. հունիսի 8-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետ։

ՀՀ Նախագահի 2021 թ. հուլիսի 5-ի հրամանագրով շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։

Պարգևատրվել է

ԱՀ նախագահի 13.04.2021 թ. հրամանագրով՝ «Երախտագիտություն» մեդալով,

ՀՀ ոստիկանության գերատեսչական մեդալներով և կրծքանշաններով:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր, երկու որդի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել