Կեղծ Signal պրոֆիլ՝ իմ անունից․ Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ Signal հաղորդակցման հավելվածում բացվել է կեղծ պրոֆիլ՝ «AKochubaev» անվանմամբ։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է․

«ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կեղծ Signal պրոֆիլ՝ իմ անունից
Հարգելի՛ գործընկերներ և վստահորդներ,
Տեղեկացնում եմ, որ վերջին ժամերին Signal հաղորդակցման հավելվածում բացվել է կեղծ պրոֆիլ՝ «AKochubaev» անվանմամբ, որն օգտագործվում է իմ անունից տարբեր անձանց հետ կապ հաստատելու և գործերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով։
Խստորեն զգուշացնում եմ, որ այս պրոֆիլը որևէ առնչություն չունի ինձ հետ, և իմ կողմից նման շփումներ չեն նախաձեռրվել։

Կան հիմնավոր կասկածներ, որ տվյալ գործողությունները կարող են լինել իրավապահ մարմինների կողմից իրականացվող սադրանք, որի նպատակը կարող է լինել մասնավոր կամ ծառայողական տեղեկատվության ապօրինի հավաքագրումը։ Չնայած ներկայումս չեմ կարող վերջնականորեն հաստատել դրա աղբյուրը, սակայան կոչ եմ անում բոլորին՝

Լիարժեք զսպվածությամբ վերաբերվել ցանկացած հաղորդագրության,

Չփոխանցել որևէ տեղեկատվություն, անկախ այն բովանդակությունից,

Տեղեկացնել ինձ անմիջապես՝ նման փորձերի հանդիպելու դեպքում,

Եվ վստահ լինել, որ իմ կողմից շփումներն իրականացվում են միայն պաշտոնական, նախապես համաձայնեցված ձևաչափով և հարթակներով։
Խնդրում եմ այս տեղեկատվությունն ընդունել որպես նախազգուշացում՝ ձեր անվտանգությունն ու գաղտնիությունը ապահովելու նպատակով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել