Ուղեվարձը չվճարելու համար տուգանցել է 354 քաղաքացի. զեկուցվել է քաղաքապետարանի գործակարգավարական նիստում։
Նրանցից 227-ը երթևեկել են առանց տոմս, 48-ը՝ այլ անձի՝ արտոնություն ունեցող քարտերից են օգտվել և 79 քաղաքացի վճարումը կատարել է ծառայության աշխատակիցների ստուգայց հորդորումներից անմիջապես հետո։
Բեկանվել է 5 տուգանք։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է ունենալ բողոքարկման որոշակի ընթացակարգ, որ մինչ դատարան դիմելը, քաղաքացին դիմի քաղաքապետարան. «Մինչ դատարան գնալը պետք է քաղաքապետարանում ունենանք որոշակի ընթացակարգ, կնայենք կոնկրետ գործը, կհասկանանք բոլոր մանրամասները, եթե պետք լինի՝ կբեկանենք։ Այսինքն՝ քաղաքացին պետք է ունենա հնարավորություն՝ տուգանքը բողոքարկելու հենց մեզ մոտ»,- ասել է քաղաքապետը։