Կիմ Հարությունյանն ազատվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների վարչության դատախազի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ստորագրել է հրաման Կիմ Հարությունյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազությունից:

Համաձայն սեպտեմբերի 2-ին ստորագրված №375-Ա հրամանի՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Կիմ Արամի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից սեփական դիմումի համաձայն՝ սեպտեմբերի 2-ից:

Հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով Կ. Հարությունյանի դիմումը և ղեկավարվելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ մասով և 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով:

Հրամանով Հայաստանի Հանրապետության դատախազության ֆինանսատնտեսական վարչությանը հանձնարարվել է կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ինչպես արդեն տեղեկացրել է Iravaban.net-ը, 2025 թվականի օգոստոսի 3-ին Կիմ Հարությունյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ։

Ստորև ներկայացնում ենք Կիմ Արայի Հարությունյանի կենսագրությունը.

Ծնվել է 1993թ. սեպտեմբերի 3-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքում:

Աշխատանքային գործունեություն

2024-2025թթ. – ՀՀ գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազ,

I-III.2024թ. – ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության դատախազ,

2022-2024թթ. – ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ,

I-I.2022թ. – ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության կայազորների զինվորական դատախազությունների գործունեության նկատմաբ վերահսկողության բաժնի դատախազ,

2020-2022թթ. – Երևանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ,

2019-2020թթ. – Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ,

2018-2019թթ. – Թիվ 2 կայազորի զինվորական դատախազության դատախազ,

2017-2018թթ. – ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության քրեական գործերի թվայնացնող և պատճենահանող:

Կրթություն

2014 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ 2016 թվականին՝ մագիստրատուրան:

Պարգևներ

Խրախուսվել գերատեսչական տարբեր պարգևներով:

Այլ տվյալներ

Ամուսնացած է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել