ԱԺ ՔՊ խմբակցությունը 2 նոր պատգամավորներ ունի

ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանը մեկնարկեց ՀՀ օրհներգով, որին հաջորդեց պատգամավորների երդմնակալության արարողությունը։ Նրանք են՝ Էսթեր Այվազյանը և Վանիկ Օհանյանը։ Վերջինս բացակայում էր․ երդվեց միայն Այվազյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մանդատները վայր էին դրել Լոռու մարզպետ նշանակված Արեն Մկրտչյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակված Արսեն Թորոսյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել