«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 7-ին ժամը 10:00- 20:00-ն կդադարեցվի Դավթաշեն 4 թաղամասի ջրամատակարարումը:
Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ սեպտեմբերի 7-ին ժամը 11:00- 19:00-ը կդադարեցվի ք.Բերդ, Ալիխանյան, Նալբանդյան, Ա.Իսահակյան փողոցների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: