Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը սեպտեմբերի 1-ին որոշում է ստորագրել, որով Ռոբերտ Դավթյանը նշանակվել է «Երևանի Է. Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար։
Քաղաքապետ որոշման մեջ մասնավորապես ասվում է․
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով, 16-րդ հոդվածի 1.7-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 181-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշմամբ հաստատված N հավելվածի 61-րդ կետը և Ռոբերտ Դավթյանի դիմումը՝
1. Ռոբերտ Վազգենի Դավթյանին՝ 2025 թվականի սեպտեմբերի 1-ից նշանակել «Երևանի Է. Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնում՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:
2. Աշխատավարձն` ըստ հաստիքացուցակի:
3. «Երևանի Է. Թելմանի անվան հ.13 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ Սուսաննա Հայրապետյանին ազատել նույն կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումից»: