Ներկայումս տրանսպորտային միջոցների համարանիշերում, ՀՀ կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման 3-րդ հավելվածի համաձայն, օգտագործվում են միայն «A», «D», «L», «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U» և «V» տառերը: Ճանապարհային ոստիկանությունն առաջարկում է օգտագործել նաև «C» և «F» «Z» տառերը: Այդ կապակցությամբ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ է ներկայացվելու հաստատման:
Ըստ Ճանապարհային ոստիկանության` որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող և հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են:
Ակնկալվում է, որ որոշման նախագծի ընդունման դեպքում կբարձրանա մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը:
Գերատեսչությունները առարկություն չեն ներկայացրել:
Իրավաբան.net