Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը մեկնել է Կիև
«Այսօր Կիևում,
Ազատ և ժողովրդավարական Եվրոպայի սրտում»,-Twitter-ի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ ապրիլի 19-ին Նախագահ Վլադիմիր Զելենսկին Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասին հանձնել է լրացված հարցաթերթիկը, որպեսզի Ուկրաինան ստանա ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։
______
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։