Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման կանոնները առանձնահատուկ կարգ են սահմանում երեխաների համար: Մասնավորապես, թույլատրվում է գոտիներով չամրակապել մինչև 12 տարեկան երեխաներին (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված ամրակապելու համար պարտադիր դեպքերի):
Մոպեդների վարորդներին և հեծանվորդներին արգելվում է փոխադրել ուղևորներ, սակայն թույլատրվում է տեղափոխել հուսալի ոտնատեղերով կահավորված լրացուցիչ նստատեղերի վրա մինչև 7 տարեկան երեխաների:
Երեխաների խմբերը թույլատրվում է տանել միայն մայթերով և հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ կողնակներով, բայց միայն օրվա լուսավոր ժամերին և չափահասների ուղեկցությամբ: