Երկրաշարժ է գրանցվել Վրաստանում

3,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ  է եղել Նինոծմինդային մոտ` հաղորդում  է սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնը:

Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 6-ին, թբիլիսյան ժամանակով 20:15-ին` Սամեբա գյուղի մոտ` Նինոծմինդայից 23 կմ հեռու:

Երկրաշարժի հիպոկենտրոնը 7 կիլոմետր խորության վրա է, տուժածների կամ վնասի մասին չի հաղորդվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել