ՀԱՊԿ-ը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանի՝ հանրապետության խորհրդարանական ժամին հնչեցրած ՀԱՊԿ-ի վերաբերյալ հայտարարությունները հաշվի են առնվել, շարունակվում են խորհրդակցությունների անցկացման աշխատանքները: Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«Հաշվի են առնվել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տեղեկությունները: ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Էմոմալի Ռահմոնի հանձնարարականներին համապատասխան աշխատանքները շարունակվում են», – ասել է նա։

Զայնետդինովը հիշեցրել է նաև, որ երեքշաբթի օրը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, պաշտպանության և անվտանգության կոմիտեների նախագահների համակարգող հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը պահանջում է անհապաղ միջոցառումներ, առաջին հերթին քաղաքական և դիվանագիտական բնույթի, ինչպես նաև սահմանազատում և սահմանագծում՝ պետական սահմանի այս հատվածում:

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 26-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց․

«Այս պահի դրությամբ, իհարկե ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել, որովհետև ես կարծում եմ, որ այն նախնական մտահաղացումը, որն իմ կարծիքով ունի Ադրբեջանը՝ էդ մտահաղացումն այս պահի դրությամբ ես չեզոքացված չեմ համարում, որովհետև այստեղ պետք է այդ մտահղացման վերաբերյալ մեր գործընկերները հստակ տեղեկացված լինեն և պետք է հստակ դիրքորոշում արտահայտեն։

Ընդ որում, ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՀԱՊԿ երկրները, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերն այդտեղից հետ քաշի։ Աշխատանքյաին մակարդակում էդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Ես ուզում եմ, որ այս հարցերում հստակցություն մտցվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև խոսեց ՄԱԿ անվտանգության խորհրդին դիմելու մասին։ «Այդ հարցը հենց առաջին օրերից էլ քննակման առարկա եղել ք, շարունակում է քննարկման առարկա լինել»,-ասաց վրաչպետի պաշտոնակատարը։ Նա նշեց, որ երբեք չի բացավել և հիմա էլ չի բացառվում, որ կգնան այդ ճանապարհով, եթե ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները չբավարարեն այս իրավիճակն ու խնդիրը լուծելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել