Խաղաղապահներն Արցախի տարածքում չպայթած զինամթերքից մաքրել են 2,104 հա տարածք. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությունից:

Ներկայումս ռուս զինծառայողներն աշխատանքներ են իրականացրել Մատաղիս բնակավայրի մատույցներում, ինչպես նաև Մարտակերտ-Մատաղիս մայրուղու երկայնքով պայթուցիկ նյութեր որոնելու ուղղությամբ:

Այս տարածքում աշխատանքների ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են մոտ 15 պայթուցիկ նյութ:

Ընդհանուր առմամբ, 2020 թ.-ի նոյեմբերի 23-ից մարդասիրական ականազերծման ստորաբաժանման զինծառայողները չպայթած զինամթերքից մաքրել են 2,104 հա տարածք, ավելի քան 650 կիլոմետր ճանապարհ, 1806 շենք, ներառյալ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և չեզոքացվել է 25,611 պայթուցիկ նյութ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել