Հայ գերիների վերադարձի հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչ վերաբերում է հայ ռազմագերիների վերադարձի հարցին, ապա մենք աշխատում ենք և՛ ադրբեջանցի, և՛ հայ գործընկերների հետ, այդ թվում՝ հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի գծով: Ընդհանուր առմամբ, ելնում ենք այն հանգամանքից, որ տվյալ հարցի օպտիմալ լուծումը փոխանակումն է «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով»,- ասել Զախարովան։
Նա նաև նշել է, որ օրեր առաջ ռուս խաղաղապահ ուժերի միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման հերթական գործընթացը: