Լավրովը նշել է, թե ինչպե՞ս կորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կորոշվի այս տարածաշրջանի բոլոր կատեգորիաների բնակիչների իրավունքների հստակեցումից հետո: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ռուսական ու արտասահմանյան լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը․ հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք ելնում ենք նրանից, որ այդ կարգավիճակը որոշվելու է կախված նրանից, թե ինչ գործողություններ մենք պետք է ձեռնարկենք Լեռնային Ղարաբաղում էթնոդավանանքային համերաշխության վերականգնմանն օգնելու համար, ինչպես դա եղել է երկար տարիներ՝ մինչ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո բռնկված պատերազմը, որն աղետալի հետևանքներ ունեցավ»,-ընդգծել է նա։

«Կարգավիճակը կարելի է որոշել բացառապես այն բանից հետո, երբ պարզ կլինի, թե ինչ իրավունքներ կտրամադրվեն բոլոր նրանց, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում ու իրավունք ունեն վերադառնալու, և, իհարկե, նրանց, ովքեր այս ընթացքում շարունակում էին այդ տարածքում մնալ», – ասել է Լավրովը։

Նա նշել է նաև Լեռնային Ղարաբաղում մշակութային հուշարձանների վերականգնման գործում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավման անհրաժեշտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել